երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ-ն չի աջակցում Թայվանի անկախությանը . Բլինքենը՝ Սի Ցզինպինին

ԱՄՆ-ն չի աջակցում Թայվանի անկախությանը . Բլինքենը՝ Սի Ցզինպինին

Վաշինգտոնը չի աջակցում Թայվանի անկախությանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ հանդիպմանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«ԱՄՆ-ն չի աջակցում Թայվանի անկախությանը և մտադիր չէ հակամարտության մեջ մտնել Չինաստանի հետ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի ձգտում նոր «սառը պատերազմի» և չի ցանկանում փոխել չինական համակարգը։

Բլինքենը հունիսի 18-19-ը Չինաստան կատարած այցի ընթացքում արդեն հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանի և Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Յիի հետ։

Թայվանի շուրջ իրավիճակը զգալիորեն սրվել է անցյալ տարվա օգոստոսի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիի՝ կղզի կատարած այցից հետո։ Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգներից մեկը, դատապարտել է ամերիկացի քաղաքական գործչի այցը։ Պեկինն այս քայլը մեկնաբանել է որպես Վաշինգտոնի աջակցություն՝ թայվանական անջատողականությանը և անցկացրել է լայնածավալ զորավարժություններ։

  • Կիսվել: