հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
ԱՄՆ-ն ակնկալում է, որ Սիրիան կհայտարարի ԻՊ-ի դեմ պայքարին միանալու մասին. Բարաք

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Սիրիան կհայտարարի ԻՊ-ի դեմ պայքարին միանալու մասին. Բարաք

Վաշինգտոնի վարչակազմը սպասում է, որ Սիրիայի իշխանությունները կմիանան ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին։ Այս մասին Բահրեյնում անցկացվող ֆորումում իր ելույթի ժամանակ ասել է ԱՄՆ դեսպանը Թուրքիայում և Սիրիայի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը:

Նա նշել է, որ սիրիական իշխանությունները «պատրաստվում են ստորագրել» համապատասխան փաստաթուղթը։

Բարաքի խոսքով՝ Սիրիայի անցումային կառավարության արտգործնախարարը վաղը կարող է այդ մասին հայտարարություն անել»։ «Սա հսկայական քայլ է»,-նշել է նա:

  • Կիսվել: