երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի ժողովրդին. Բայդենը՝ Զելենսկիին

ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի ժողովրդին. Բայդենը՝ Զելենսկիին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

՛՛Ես նրան ասացի, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի ժողովրդին՛՛,- ասել է Բայդենը։

Նա նշել է, որ ՛՛մինչ Պուտինը շարունակում է իր անողոք հարձակումը, ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցներն ու գործընկերները շարունակում են սինքրոն աշխատել՝ Պուտինի դեմ տնտեսական ճնշումը մեծացնելու եւ Ռուսաստանին համաշխարհային ասպարեզում էլ ավելի մեկուսացնելու համար՛՛:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի եւ G7-ի այլ դաշնակիցների, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ պատրաստում են մի քանի նոր քայլեր՝ Պուտինին պատասխանատվության ենթարկելու համար:

 

  • Կիսվել: