ԱՄՆ Լուիզիանա նահանգում H5N1 թռչնագրիպից մահվան դեպք է գրանցվել
ԱՄՆ Լուիզիանա նահանգում հաստատվել է H5N1 թռչնագրիպից մահվան առաջին դեպքը։
Նշվում է, որ թռչնագրիպի վիրուսի մուտացիան հիվանդի մոտ բախվել է հիվանդության ծանր ընթացքի հետ։ Նա եղել է 65 տարեկանից բարձր և ունեցել է ուղեկցող հիվանդություններ:
ԱՄՆ առողջապահության նախարարության տվյալներով՝ հիվանդը թռչնագրիպով վարակվել է տնային ևվայրի թռչունների հետ շփումից հետո։
Բնակչության համար թռչնագրիպով վարակման ռիսկն ընդհանուր առմամբ ցածր է մնում։