կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը կղեկավարի Ջոն Ռեթքլիֆին

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը կղեկավարի Ջոն Ռեթքլիֆին

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնում նշանակելու է Ջոն Ռեթքլիֆին. նա նախկինում զբաղեցրել է ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնը։ Այս մասին հայտնում է CNN-ը:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռեթքլիֆը կզբաղեցնի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնը»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ։

  • Կիսվել: