ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերությունները դուրս չեն եկել փակուղուց. Ծինփինը՝ Բայդենին

ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերությունները դուրս չեն եկել փակուղուց. Ծինփինը՝ Բայդենին

ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերությունները դեռեւս դուրս չեն եկել փակուղուց, որը ստեղծվել է ամերիկյան նախորդ վարչակազմի կողմից: Այս մասին այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցի ժամանակ ասել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը, հայտնում են Չինաստանի ԱԳՆ-ից:

Նշվում է, որ Ծինփինն ասել է, որ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները բախվում են ավելի մեծ մարտահրավերների, հատկապես Թայվանի պատճառով։

Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ներկայումս Չինաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները դեռեւս դուրս չեն եկել ամերիկյան նախորդ վարչակազմի ստեղծած փակուղուց եւ, ընդհակառակը, բախվում են ավելի մեծ մարտահրավերների։ Հատկապես վտանգավոր է, որ ԱՄՆ-ում որոշ մարդիկ կեղծ ազդանշաններ են ուղարկում Թայվանի անկախության կողմնակից ուժերին՛՛:

Նշվում է նաեւ, որ Ծինփինն ասել է, որ երկու երկրների առաջնորդները համաձայն են, որ Չինաստանը եւ ԱՄՆ-ն պետք է հարգեն միմյանց, խաղաղ գոյակցեն եւ խուսափեն առճակատումից, ինչպես նաեւ ամրապնդեն փոխգործակցությունն ու երկխոսությունը բոլոր մակարդակներում եւ բոլոր ոլորտներում։

  • Կիսվել: