հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաղորդել է ՌԴ-ի օդային տարածությունում լրացուցիչ թռիչքների համաձայնեցման մասին

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաղորդել է ՌԴ-ի օդային տարածությունում լրացուցիչ թռիչքների համաձայնեցման մասին

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաղորդել Է, որ Ռուսաստանը հավանություն Է տվել իր օդային տարածությունում թռիչքների թվի ավելացման վերաբերյալ ամերիկյան ավիափոխադրողների խնդրանքին:

Այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը:
 
ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Պետդեպարտամենտում հաստատել են ավիաընկերություններից նամակ ստանալը եւ հաղորդել են, որ անցած շաբաթ Մոսկվան համաձայնել Է լրացուցիչ թռիչքներին: Դրա հետ մեկտեղ գերատեսչությունում հրաժարվել են հայտնել, թե հատկապես քանի թռիչքների են հավանություն տվել:
 
«ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը շարունակում Է Ռուսաստանի իշխանությունների հետ փոխգործակցել ամերիկյան ավիափոխադրողների համար հնարավորությունների ընդլայնման հարցում»,-գրում Է Reuters-ը:
 
Ավելի վաղ ԱՄՆ-ի խոշորագույն ավիափոխադրողները, որոնց թվում են՝ American Airlines-ը, Delta Airlines-ը, FedEx Corp-ը եւ United Parcel Service-ը, նամակ են ուղարկել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ խնդրելով հասնել Ռուսաստանի օդային տարածությունում թռիչքների թվի ավելացման:
 
Ընկերությունների ներկայացուցիչների խոսքով, առանց նման իրավունքների ինքնաթիռները պետք Է օգտվեն այլընտրանքային ոչ արդյունավետ երթուղիներից, ինչը կհանգեցնի ժամանակի կորստի, ավելորդ տեխնիկական կանգառների եւ CO2-ի ավելորդ արտանետումների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

  • Կիսվել: