երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱՄՆ-ի նախագահը Կիեւում հայտարարել է սպառազինության նոր մատակարարումների մասին

ԱՄՆ-ի նախագահը Կիեւում հայտարարել է սպառազինության նոր մատակարարումների մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի՝ փետրվարի 20-ին Կիև կատարած իր չհայտարարված այցի ընթացքում հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Աջակցության ընդհանուր գումարը գնահատվում է 500 մլն դոլար։

Նշվում է, որ պաշտոնապես Վաշինգտոնից օգնության նոր փաթեթի տրամադրման մասին կհայտարարվի վաղը՝ փետրվարի 21-ին։

«Այսօր հայտարարված փաթեթը ներառում է զինամթերք HIMARS-ի և հաուբիցների համար, ավելի շատ Javelins, հակատանկային համակարգեր, օդային հսկողության համակարգեր՝ ուկրաինացի ժողովրդին ռմբակոծությունից պաշտպանելու համար», – ասել է ԱՄՆ նախագահը։

Բացի այդ, Բայդենը հայտարարել է զենքի մատակարարման պարտավորությունների մասին՝ ավելի քան 700 տանկ, հազարավոր զրահատեխնիկա, հազար հրետանային համակարգ, ավելի քան 2 միլիոն հրետանային արկ և այլն։

  • Կիսվել: