ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ-ի հյուսիսում գտնվող ատոմակայանից 1,5 միլիոն լիտր ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել. CBS

ԱՄՆ-ի հյուսիսում գտնվող ատոմակայանից 1,5 միլիոն լիտր ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել. CBS

Ավելի քան 400,000 գալոն (1,5 մլն լիտր) ջուր, որը պարունակում է տրիտում՝ ջրածնի ռադիոակտիվ իզոտոպ,  2022 թվականի նոյեմբերին արտահոսել է Մինեսոտայի Մոնտիսելլո ատոմակայանում։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է CBS հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկյան Xcel Energy ընկերությունը նախորդ տարվա նոյեմբերի վերջին հայտնաբերել և տեղայնացրել է Մոնտիչելլո ատոմակայանում արտահոսքը, սակայն տեղեկությունը հրապարակվել է միայն այս հինգշաբթի։

«Եթե որևէ պահի մտահոգություններ լինեին հասարակական անվտանգության հետ կապված, մենք, իհարկե, անմիջապես կտրամադրեինք լրացուցիչ տեղեկատվություն», – ասել է Xcel Energy-ի խոսնակ Քրիս Քլարկը հեռուստաալիքի Մինեսոտայի բաժնին:

Xcel-ն ասաց, որ մինչ այժմ վերականգնել է թափված տրիտիումի մոտ 25%-ը, և մաքրման գործընթացը շարունակվում է, նշում է CBS-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ կառավարության պաշտոնյաները արտահոսքի մասին լրացուցիչ տեղեկություններ են ցանկացել՝ նախքան այն հրապարակելը:

  • Կիսվել: