ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ․ Պեսկով

ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ․ Պեսկով

ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է ձեռնարկում՝ ուկրաինական հակամարտության շուրջ լարվածությունը մեծացնելով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ստիպված է լինում արձագանքել այս աննախադեպ էսկալացիային»։

«Դա հարկ է լինում մշտապես անել, քանի որ ամեն անգամ նրանք էլ ավելի անխոհեմ քայլեր են անում և առաջ շարժվում՝ լարվածություն հրահրելով ուկրաինական հակամարտության շուրջ», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

 

  • Կիսվել: