շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով 200-ից ավելի երեխա է զոհվել. Իրանի Առողջապահության նախարարություն

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով 200-ից ավելի երեխա է զոհվել. Իրանի Առողջապահության նախարարություն

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 202 երեխա, հայտնել է Իրանի Առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է Fars-ը:

Նշվում է, որ զոհվել է նաև 223 կին, որոնցից երեքը հղի էին։ Ըստ աղբյուրի, զոհված երեխաներից 12-ը եղել են հինգ տարեկանից փոքր։

Հիշեցնենք, որ ամենախոշոր դեպքը, երբ երեխաներ են զոհվել ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին հարձակումների հետևանքով, տեղի է ունեցել փետրվարի 28-ին՝ Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցում։ Այդ օրը, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը սկսեցին Իրանի դեմ «Առյուծի մռնչյուն» անվանումով ռազմական գործողությունը, զոհվել է ավելի քան 170 մարդ, այդ թվում՝ անչափահաս

  • Կիսվել: