ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը կքննարկե Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, տեղեկացնում է Սպիտակ տունը:

Նշվում է, որ ղեկավարներն ուրբաթ օրը կքննարկեն ՛՛երկու երկրների միջեւ մրցակցության կառավարումը, ինչպես նաեւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՛՛։

Սպիտակ տան հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Սա Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ կապի բաց գծերի պահպանմանն ուղղված մեր մշտական ջանքերի մի մասն է՛՛:

 

  • Կիսվել: