հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն իրավապաշտպան կառույցներին կոչ է արել պաշտպանել Կարո Փայլանին

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն իրավապաշտպան կառույցներին կոչ է արել պաշտպանել Կարո Փայլանին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Facebook-ի իր էջի գրառմամբ միջազգային իրավապաշտպան կառույցներին կոչ է արել պաշտպանել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին, ով հայտնվել է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու սպառնալիքի:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը գրառման մեջ նշել է. «Տեղեկացրեք Amnesty International-ին, Human Rights Watch-ին եւ Պետդեպարտամենտին, որ թուրքական կառավարությունը մտադիր է (հերթական անգամ) անձեռնմխելիությունից զրկել թուրքական խորհրդարանականներին, այդ թվում՝ Կարո Փայլանին (որը հայի ժառանգ է)»։

  • Կիսվել: