ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ ֆինանսների նախարարը կբոյկոտի G20-ի հանդիպումները Ռուսաստանի մասնակցության դեպքում

ԱՄՆ ֆինանսների նախարարը կբոյկոտի G20-ի հանդիպումները Ռուսաստանի մասնակցության դեպքում

Ռուսաստանը պետք է բացառվի G20-ից, ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը՝ նախազգուշացնելով, որ ԱՄՆ-ն կբոյկոտի «մի շարք հանդիպումներ» G20-ի ձեւաչափով, եթե դրանցում ռուս պաշտոնյաներ հայտնվեն, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Խոսելով օրենսդիրների հետ՝ Յելենն ասել է, որ Ջո Բայդենի վարչակազմը ձգտում է նվազագույնի հասցնել Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը խոշոր միջազգային կազմակերպություններում՝ ընդունելով, որ Մոսկվան դժվար թե դուրս մնա Արժույթի միջազգային հիմնադրամից՝ հաշվի առնելով ԱՄՀ-ում գործող կանոնները:

«Նախագահ Բայդենը հասկացրել է, եւ ես, անշուշտ, համաձայն եմ նրա հետ, որ Ռուսաստանը չի կարող, կարծես ոչինչ չի եղել, ներկա գտնվել որեւէ [համաշխարհային] ֆինանսական հաստատությունում», - ասել է Յելենը:- Նա ասել է, որ Ռուսաստանը պետք է բացառվի G20-ից, եւ ես հասկացրել եմ Ինդոնեզիայից մեր գործընկերներին, որ մենք չենք մասնակցի մի շարք հանդիպումների, եթե ռուսները հայտնվեն այնտեղ»:

Ինդոնեզիան, որն այս տարի նախագահում է G20-ում, կազմակերպում է G20-ի ֆինանսների նախարարների հանդիպումը: Նոյեմբերին Ինդոնեզական Բալիում պետք է տեղի ունենա G20-ի ղեկավարների գագաթնաժողովը։

 

Ֆիննախի ներկայացուցիչն ավելի ուշ պարզաբանել էր, որ Ելենը նկատի ուներ ֆինանսների նախարարների ապրիլի 20-ի խորհրդակցությունը եւ կենտրոնական բանկերի նախագահների հանդիպումը, որը տեղի կունենա Վաշինգտոնում ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների շրջանակներում:

Այս պահին հայտնի չէ՝ արդյոք Ռուսաստանի ներկայացուցիչը կմասնակցի G20-ի ֆինանսների նախարարների ապրիլյան հանդիպմանը։ Սակայն Մոսկվան հայտարարել է G20-ի առաջնորդների գագաթնաժողովին նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին։

  • Կիսվել: