ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը չհայտարարված այցով ժամանել է Կիև

ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը չհայտարարված այցով ժամանել է Կիև

ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը չհայտարարված այցով ժամանել է Կիեւ, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նա այնտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Սալիվանն ընդգծել է աջակցությունն ուկրաինացիներին, ՛՛քանի որ նրանք պաշտպանում են իրենց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՛՛:

Բացի այդ՝ Կիեւում Սալիվանը հայտարարել է Ուկրաինային 400 միլիոն դոլարի լրացուցիչ օգնության փաթեթ տրամադրելու մասին:

  • Կիսվել: