Ամիր Աբդոլլահիանի այցը Բաքու ակտիվ և հավասարակշռված դիվանագիտության օրինակ էր. Ադրբեջանում ԻԻՀ դեսպան
Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը թվթիերյան գրառում է արել, որում նշել է, որ Ամիր Աբդոլլահյանի այցը Բաքու և կայացած բանակցություններն ու հանդիպումները վկայում են ԻԻՀ ԱԳՆ վարած ակտիվ, դինամիկ և հավասարակշռված դիվանագիտության մասին, գրում է parstoday.ir-ը:
Սեյեդ Աբբաս Մուսավին գրել է. «Այցի ընթացքում տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների կարողությունները օգտագործելով երկկողմ և բազմակողմ դիվանագիտության խթանումը և արդյունավետ հանդիպումներն ու պայմանավորվածությունները վկայում են, որ ԻԻՀ ԱԳՆ-ն վարում է ակտիվ, դինամիկ և հավասարակշռված դիվանագիտություն»:
ԻՍՆԱ-ի փոխանցմամբ՝ Ամիր Աբդոլլահյանը մեկնել է Բաքու՝ մասնակցելու Չմիավորման շարժման նախարարների հանդիպմանը, որի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: