երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Ամերիկան աներկբա պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը․ Բայդենը օգոստոսին կընդունի Զելենսկուն

Ամերիկան աներկբա պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը․ Բայդենը օգոստոսին կընդունի Զելենսկուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օգոստոսի 30-ին կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն:

Ըստ Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման նպատակն է ընդգծել, որ Ամերիկան աներկբա պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և դատապարտում Ռուսաստանի շարունակական ագրեսիան ու Ղրիմի բռնակցումը։

Ուկրաինայի նախագահն, իր հերթին, հայտարարել է, թե ակնկալում է բովանդակալից զրույց ունենալ ԱՄՆ առաջնորդի հետ։

«Ակնկալում ենք քննարկել Դոնբասում խաղաղություն հաստատելու և Ղրիմը վերաինտեգրելու հարցերը», - գրել է Զելենսկին Թվիթերում։

  • Կիսվել: