երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ամերիկացի լրագրողը պատմել է Լավրովի հետ ընթրիքի մասին

Ամերիկացի լրագրողը պատմել է Լավրովի հետ ընթրիքի մասին

Ամերիկացի լրագրող Ջեքսոն Հինքլը, ով Մոսկվայում մասնակցել է Միջազգային ռուսոֆիլ շարժման համագումարին, X սոցիալական ցանցում խոսել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ իր ընթրիքի մասին։

«Ամերիկացի հայրենասերների անունից ես քարտուղար Լավրովին նվիրեցի 1945 թվականի թերթը, որը հաղորդում էր «Էլբ օրվա» մասին, այն օրը, երբ ամերիկյան և խորհրդային ուժերն առաջին անգամ միավորվեցին պատերազմի դաշտում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ կիսելով Գերմանիան»,- գրել է նա։

Հինքլը հավելել է, որ ինքը միակ ամերիկացին է, որն ընտրվել է Միջազգային ռուսոֆիլ շարժման գործադիր խորհրդի կազմում։

Համագումարի բացման արարողությանը ելույթ է ունեցել արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանին աշխարհից անջատելու Արևմուտքի բոլոր փորձերն անզոր են։

  • Կիսվել: