շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ամերիկացի կոնգրեսականների մեծ մասը պատրաստ է հաստատել Ուկրաինայի ֆինանսավորման մասին օրինագիծը

Ամերիկացի կոնգրեսականների մեծ մասը պատրաստ է հաստատել Ուկրաինայի ֆինանսավորման մասին օրինագիծը

Ամերիկացի կոնգրեսականների վստահ մեծամասնությունը պատրաստ է հաստատել Ուկրաինայի ֆինանսավորման մասին օրինագիծը, եթե Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը դնի այն քվեարկության, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Իրականությունն այն է, որ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր - խմբ.) Պուտինն ամեն օր հաղթում է, երբ Ուկրաինան չի ստանում իրեն անհրաժեշտ ռեսուրսները, և տուժում է: Ներկայացուցիչների պալատում կա վստահ երկկուսակցական մեծամասնություն, որը պատրաստ է ընդունել այս օրինագիծը, եթե այն դրվի քվեարկության, և այդպիսի որոշում կարող է կայացնել մեկ մարդ»,-ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։

  • Կիսվել: