շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ԱՄԷ-ն խոցել է իրանական երեք բալիստիկ հրթիռ և ութ ԱԹՍ

ԱՄԷ-ն խոցել է իրանական երեք բալիստիկ հրթիռ և ութ ԱԹՍ

Արաբական Միացյալ Էմիրություններում այսօր խոցվել է Իրանից արձակված երեք բալիստիկ հրթիռ և ութ անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել են երկրի Պաշտպանության նախարարությունից:

ՊՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Իրանական բացահայտ ագրեսիայի սկզբից ի վեր ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 341 բալիստիկ հրթիռ, 15 թևավոր հրթիռ և 1748 անօդաչու թռչող սարք: Այս հարձակումները հանգեցրել են զինված ուժերի երկու զինծառայողների նահատակությանը՝ իրենց ազգային պարտքը կատարելիս, ինչպես նաև Պակիստանի, Նեպալի, Բանգլադեշի և Պաղեստինի 6 քաղաքացիների մահվանը:

Ընդհանուր առմամբ, վնասվածքներ է ստացել նաև 160 մարդ, ընդ որում՝ վնասվածքները եղել են տարբեր աստիճանի՝ թեթևից մինչև միջին և ծանր աստիճանի»:

  • Կիսվել: