երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱՄԷ-ի ղեկավարը կարևորել է Սիրիային միջարաբական համայնք վերադարձնելը

ԱՄԷ-ի ղեկավարը կարևորել է Սիրիային միջարաբական համայնք վերադարձնելը

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ շեյխ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը կողմ է Սիրիայի վերադարձին միջարաբական համայնք։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ նշելով կիրակի օրը Աբու Դաբիում Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքները։

«Սիրիայի վերադարձը Արաբական պետությունների լիգա կարևոր կլինի», – ասել է նա:

«Արաբական երկրների միջև կամուրջներ կառուցելը, երկկողմ հարաբերությունների ամրապնդումը օգուտ կբերեն բոլորին»:

Ալ Նահյանի խոսքով՝ ԱՄԷ-ն Սիրիայի ժողովրդի կողքին է։

«Մենք կշարունակենք համակողմանի օգնություն ցուցաբերել՝ աջակցելու սիրիական կառավարությանը՝ վերացնելու փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքները»,- ընդգծել է նա։

SANA-ի փոխանցմամբ՝ երկու ղեկավարների բանակցությունների ընթացքում մատնանշվել են տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները, որոնք «կնպաստեն կայունության,  անվտանգության ու բարգավաճման ձեռքբերմանը»։

Սիրիայի առաջնորդը «շնորհակալություն է հայտնել շեյխ Մուհամմեդ բեն Զայեդին անկեղծ ու եղբայրական վերաբերմունքի համար»։ Նրա խոսքով՝ «ԱՄԷ-ի արդյունավետ օգնությունը մեղմացրել է սիրիացիներին պատուհասած աղետի հետևանքները»։

Դամասկոսը և Աբու Դաբին վերսկսել են դիվանագիտական ​​հարաբերությունները 2018 թվականի դեկտեմբերին։ Էմիրությունների իշխանությունները պաշտոնապես խոստովանել են, որ 2011 թվականից Արաբական լիգային Սիրիայի անդամակցության դադարեցումը սխալ էր։

  • Կիսվել: