ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ամբողջ աշխարհում բարգավաճում են հակասեմականությունը, ռասիզմը եւ սպիտակների գերազանցությունը. Գուտերիշ

Ամբողջ աշխարհում բարգավաճում են հակասեմականությունը, ռասիզմը եւ սպիտակների գերազանցությունը. Գուտերիշ

Հակասեմականությունը, հակամուսուլմանական տրամադրությունները, ռասիզմը եւ սպիտակների գերազանցությունն ամբողջ աշխարհում խորանում են, Ժնեւում Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բացման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։

«Ամբողջ աշխարհում բարգավաճում են հակասեմականությունը, հակամուսուլմանական մոլեռանդությունը, քրիստոնյաների հետապնդումները, ռասիզմը եւ սպիտակ ռասայի գերազանցության գաղափարը»,- ասել է նա։

Գուտերիշն ավելացրել է, որ կրոնական, լեզվական եւ էթնիկ փոքրամասնությունները, ԼԳԲՏԿԱ+ եւ այլ հանրույթները ենթարկվում են հետապնդումների եւ ատելության օբյեկտներ են։

  • Կիսվել: