ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ալյասկայի հյուրանոցում հայտնաբերվել են Թրամփի և Պուտինի հանդիպման վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր. աղբյուր

Ալյասկայի հյուրանոցում հայտնաբերվել են Թրամփի և Պուտինի հանդիպման վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր. աղբյուր

Ալյասկայի հյուրանոցում հայտնաբերվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր, տեղեկացնում է NPR-ն:

Նշվում է, որ ութ էջից բաղկացած նյութերը, որոնք, ըստ երևույթին, պատկանել են ԱՄՆ պատվիրակության աշխատակիցներին, պարունակում են գագաթնաժողովի ճշգրիտ վայրերը, ժամերը և ամերիկյան պաշտոնյաների հեռախոսահամարները։ 

Փաստաթղթերում նաև կա ընթրիքի մասին տեղեկություն՝ «ի պատիվ նորին գերազանցություն Վլադիմիր Պուտինի» մակագրությամբ։

  • Կիսվել: