շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ալթայի երկրամասում փոքր ինքնաթիռ է ընկել

Ալթայի երկրամասում փոքր ինքնաթիռ է ընկել

Թեթեւ շարժիչով ինքնաթիռ է ընկել Ալթայի երկրամասում, տեղեկացրել է ՌԴ ԱԻՆ-ը։

«Վերխոզյորնոյե բնակավայրի մոտ վթարվել է СП-30 օդանավը՝ հարվածվելով էլեկտրալարերին։ Ինքնաթիռում միայն օդաչուն էր, նա չի տուժել»,- նշվել է նախարարության հաղորդագրությունում, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

Ինչպես տեղեկացրել են Ռուսաստանի ՔԿ տրանսպորտի Արեւելյան միջտարածաշրջանային քննչական վարչությունում, օդաչուն իրականացնում էր գյուղատնտեսական դաշտերի մշակման աշխատանք։ Տեղեկացվել է, որ տղամարդը շեղվել է՝ նայելով քարտեզին, ինչի հետեւանքով ինքնաթիռը շասիով հարվածվել է էլեկտրալարերին։

«Բառնաուլի տրանսպորտային դատախազությունը իրականացնում է թռիչքների անվտանգության օրենսդրության կատարման ստուգում։ Ներկայում պատահարի վայրում են գտնվում օպերատիվ ծառայությունները»,- տեղեկացրել են Արեւմտասիբիրյան տրանսպորտային դատախազությունում։

СП-30-ը երկտեղանի ռուսական ինքնաթիռ է՝ մինչեւ 500 կիլոգրամ թռիչքային զանգվածով։ Օգտագործվում է տարբեր նպատակների համար՝ ուսումնական թռիչքներից մինչեւ դաշտերի մշակման աշխատանքներ։

  • Կիսվել: