Ալիևը ժամանել է Մոսկվա. նա կմասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Ըստ Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայության՝ օդանավակայանում նրան դիմավորել են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և այլ պաշտոնյաներ։
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման առանցքային հարցեր, ինչպես նաև մտքեր կփոխանակեն «տարածաշրջանային արդի խնդիրների վերաբերյալ»։