շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ալիևը զանգահարել է Պուտինին՝ «Crocus»ում տեղի ունեցած ահաբեկչության առիթով

Ալիևը զանգահարել է Պուտինին՝ «Crocus»ում տեղի ունեցած ահաբեկչության առիթով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ալիևի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ Ալիևը «իր և Ադրբեջանի ժողովրդի անունից ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանի ժողովրդին, զոհվածների ընտանիքների անդամներին և մերձավորներին՝ «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մեծ թվով մարդկանց մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին»։

«Հայտարարելով, որ ադրբեջանական կողմը խստորեն դատապարտում է այս հրեշավոր ահաբեկչությունը, նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ իր երկիրն ու ժողովուրդը այս դժվարին ժամերին կանգնած են Ռուսաստանի և ռուսաստանցիների կողքին։

Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին ցավակցությունների և համերաշխության համար։

Պետությունների ղեկավարներն ընդգծել են, որ ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքերը կշարունակվեն նաև ապագայում»,- հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: