Ալիևը Փեզեշքիանին վստահեցրել է, որ իր երկրի տարածքը չի օգտագործվել Իրանին հարվածելու նպատակով
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Իրանին հարձակվելու նպատակով Ադրբեջանի տարածքից իսրայելական ԱԹՍ-ների հնարավոր թռիչքի մասին հաղորդագրություններին:
«Մենք Իրանը համարում ենք բարեկամական և եղբայրական պետություն և թույլ չենք տա, որ մեր տարածքը կամ օդային տարածքը օգտագործվի այս սկզբունքին հակասող նպատակներով», - Իրանի նախագահին հավաստիացրել է Ալիևը: