Ալիևը մեղադրել է Արևմուտքին «Հայաստանին Ադրբեջանի դեմ տրամադրելու փորձի մեջ»
Արևմտյան որոշ երկրներ փորձում են Հայաստանին Ադրբեջանի դեմ տրամադրել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միլի Մեջլիսի (խորհրդարան) նիստում։
«Արևմտյան որոշ պետությունների՝ Հայաստանին մեր դեմ տրամադրելու ծրագրերը լիովին ակնհայտ են», – Ալիևի խոսքերն է մեջբերում ադրբեջանական պետական «ԱզերԹաջ» գործակալությունը։
Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Արևմուտքը «հետաքրքրված չէ» հայ ժողովրդով։
«Նրանց համար հայ ժողովուրդը պարզապես գործիք է, միջոց՝ Ադրբեջանին մշտական ճնշման տակ պահելու, օգտագործելով Հայաստանի տարածքը»,- ասել է Ալիևը։