չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ալիևը կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը պետք է ընդլայնվի

Ալիևը կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը պետք է ընդլայնվի

Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիեւը կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը պետք է ընդլայնել՝ ավելացնելով Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետություններին եւ չմիացած երկրներին։ Այս մասին Ալիեւը հայտարարել է Եգիպտոսի իր պաշտոնակից Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ բանակցություններից հետո, նշված է նրա մամուլի ծառայության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Կարծում եմ, որ Անվտանգության խորհրդի կազմը պետք է ընդլայնվի։ Մեկ մշտական տեղ անպայման պետք է հատկացվի Իսլամական համագործակցության կազմակերպության անդամին, եւ ԻՀԿ-ն ինքը պետք է խորհրդատվությունների հիման վրա առաջադրի այդ թեկնածությունը։ Եվս մեկ մշտական տեղ պետք է հատկացվի Չմիավորման շարժմանը, եւ այդ տեղը պետք է զբաղեցնի շարժումը նախագահող երկիրը»,- Ադրբեջանի նախագահի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը։

Ըստ Ալիեւի՝ նման բարեփոխումները կնպաստեն «ավելի արդար ու անվտանգ աշխարհի» ստեղծմանը։

 

 

  • Կիսվել: