Ալիևը գերմանական ARD-ի թղթակցի հետ զրույցում կասկածի տակ է դրել Amnesty International և Human Rights Watch-ի անաչառությունը
Գերմանական ARD-ի թղթակիցը, Ալիևի հետ հարցազրույցում վկայակոչելով միջազգային այդ կազմակերպությունների զեկույցները, հիշեցրել է, որ փաստեր կան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կասետային զինատեսակներ կիրառելու վերաբերյալ: Ալիևը բողոքել է, թե նրանք հակամարտության առնչությամբ աշխատում են միայն հայկական կողմի հետ, ինչը կասկածի տակ է դնում իրավապաշտպան կազմակերպությունների անաչառությունը, ինչպիսիք են Amnesty International և Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները:
Օլիվեր Մայեր-Ռութը, որը ARD-ի արտասահմանյան թղթակիցն է Ստամբուլում, նշել է, որ իրավապաշտպաններն ասել են, թե ցանկանում են մեկնել Բաքու, դիմել են, բայց մերժում են ստացել:
ARD-ի ձեռքի տակ հայտնվել են Human Rights Watch-ի ուսումնասիրությունները, որոնք հետաքրքիր ապացույցներ են պարունակում: Նշվում է, որ իսրայելական LAR-160 համազարկային կայանքների կասետային արկեր են կիրառվել:
Ի պատասխան՝ Ալիևն ասե է, թե իրենք չեն օգտագործում նման զենքեր, ավելին՝ իբր պաշտպանվում են:
Լրագրողը հարցրել է նաև կասետային զինատեսակներ չկիրառելու վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան չստորագրելու մասին, ինչին ի պատասխան՝ Ալիևը նշել է. ՛՛Իսկ Հայաստանը ստորագրե՞լ է՛՛
Ադրբեջանի նախագահը կրկնել է իր հատնի թեզն այն մասին, իբրև թե Ադրբեջանը պատրաստ է հենց այսօր դադարեցնել ռազմական գործողությունները, եթե հայկական կողմը դադարեցնի կրակը:
Նա անդրադարձել է նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծմանը և ասել, որ այն կարող էր լինել իրենց հրետանու վրիպման արդյունք: ՛՛Կամ հայերն իրենք են դա արել՛՛,-ասել է նա: