Ալիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնել է Ադսրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ալիևը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ ընտրություններում վստահ հաղթանակն ԱՄՆ-ի ժողովրդի մեծ աջակցության և վստահության ակնհայտ արտահայտությունն է այն քաղաքական գծի նկատմամբ, որը նրանք հետապնդում են։
Ալիևն ընդգծել է, որ Թրամփի գործունեությունն է՛լ ավելի կարևոր դեր կխաղա համաշխարհային անվտանգության ապահովման գործում։ Նա հույս է հայտնել, որ համատեղ ջանքեր կգործադրվեն Բաքվի և Վաշինգտոնի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու ուղղությամբ: