ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ալիևի դուստրերը Թուրքիայում հայտնի հյուրանոցի բաժնետեր են դարձել

Ալիևի դուստրերը Թուրքիայում հայտնի հյուրանոցի բաժնետեր են դարձել

Ադրբեջանի բանկային ոլորտի մեկ երրորդը վերահսկող «Pasha Holding»-ը 500 մլն եվրո է ներդրել Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրում շրջանում գտնվող «Mandarin Oriental» հյուրանոցի հետ գործընկերության մեջ, գրում է ermenihaber.am-ը:

Նշենք, որ վերոնշալ հոլդինգի սեփականատեր հանդիսացող Փաշաևների ընտանիքը հայտնի է որպես Ադրբեջանի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկը։

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերը հոլդինգի գործընկերների թվում են ու ձեռք են բերել հյուրանոցի 50% բաժնեմասը՝ 500 մլն դոլար ներդրում կատարելով։

 

  • Կիսվել: