երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՀԿ-ն ողջունել է կորոնավիրուսի բուժման վրա Դեքսամետազոն դեղամիջոցի դրական ազդեցությունը. parstoday.com

ԱՀԿ-ն ողջունել է կորոնավիրուսի բուժման վրա Դեքսամետազոն դեղամիջոցի դրական ազդեցությունը. parstoday.com

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ողջունել է Բրիտանիայում անցկացված կլինիկական փորձարկումների նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ Դեքսամետազոն դեղամիջոցով բուժումը կարող է փրկել COVID-19-ով ծանր վիճակում գտնվող հիվանդների կյանքը։ Այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, փոխանցում է parstoday.com-ը:

Գոհունակություն հայտնելով COVID-19-ով հիվանդ ծանր վիճակում գտնվող   մարդկանց կյանքը փրկելու հարցում դեղամիջոցի  դրական ազդեցության նախնական արդյունքների կապակցությամբ  ԱՀԿ  գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է․ «Սա առաջին դեղամիջոցն է, որը թույլ է տվել COVID-19-ով վարակված և թթվածնային բուժման կամ թոքերի արհեստական օդափոխության կարիք ունեցող հիվանդների մահացության տոկոսի անկում գրանցել»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջիկայում կավարտի Դեքսամետազոնի վերաբերյալ իր հետազոտությունը և  ցուցումներ կներկայացնի դրա օգտագործման եղանակի վերաբերյալ։

Վիճակագրական վերջին տվյալներով աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների  թիվը հասել է ավելի քան 8 միլիոն 274  հազարի, որոնցից  մոտ 4 միլիոն 333 հազարը ապաքինվել և դուրս է  գրվել հիվանդանոցներից, առնվազն 446 հազարը մահացել է։

  • Կիսվել: