ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
ԱՀԿ-ն հայտնել Է շաբաթվա ընթացքում աշխարհում  քովիդից մահացածների թվի 43 տոկոսով աճի մասին

ԱՀԿ-ն հայտնել Է շաբաթվա ընթացքում աշխարհում քովիդից մահացածների թվի 43 տոկոսով աճի մասին

 Անցյալ շաբաթ ավելի քան 10 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով, 45 հազարից ավելին մահացել Է: Նախորդ յոթ օրվա համեմատությամբ մահացու վախճանների թիվն աճել Է 43 տոկոսով, իսկ վարակման դեպքերի թիվը կրճատվել Է 14 տոկոսով, մարտի լույս 30-ի գիշերը հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

Ինչպես նշված Է շաբաթական տեղեկագրում, «մատի 21-ից մինչեւ 27-ը COVID-19-ի նոր դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատությամբ 14 տոկոսով նվազել Է, սակայն այդ նույն ժամանակամիջոցում 43 տոկոսով աճել Է մահերի քանակը, ինչը, ըստ երեւույթին կապված Է Ամերիկայի տարածաշրջանի որոշ երկրներում (Չիլի եւ ԱՄՆ) COVID-19-ից մահերի որոշման փոփոխությամբ եւ Հնդկաստանից եւ Հարավ - արեւելյան Ասիայի տարածաշրջանից (տվյալների) հետահայաց ճշգրտման հետ»: Շաբաթվա ընթացքում ԱՀԿ հաղորդումներ են ստացվել 10 805 132 մարդու վարակման մասին:
 
Արձանագրվել Է 45 711 մահացու վախճան:

Նախորդ շաբաթվա (մարտի 14-ից մինչեւ 20-ը) համեմատությամբ վարակվածների թվի նվազում Է արձանագրվել ԱՀԿ-ի բոլոր վեց տարածաշրջաններում: Դա առանձնապես խիստ Է արտահայտվել Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (մինուս 32 տոկոս), Աֆրիկայում (մինուս 29 տոկոս) եւ Արեւմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (մինուս 24 տոկուս): Եվրոպայում, որին բաժին Է ընկնում շաբաթվա ընթացքում աշախարհում ախտահարման բոլոր նոր դեպքեի 49 տոկոսը, հիվանդացությունը նվազել Է 4 տոկոսով: Մահացության աճ Է արձանագրվել Ամերիկայում (182 տոկոսով) եւ Հարավ - արեւելյձան Ասիայում (116 տկոսով): Մնացած տարածաշրջաններում այն նվազել Է, ընդ որում առանձնապես զգալի Աֆրնկայում (30 տոկոսով), Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (22 տոկոսով) եւ Եվրոպայում (17 տոկոսով):

Կորեայի Հանրապետությունը հայտնել Է շաբաթվա ընթացքում ամենամեծ թվով ախտահարվածների մասին՝ 2 442 195: Այնուհետեւ հաջորդում են Գերմանիան (1 576 261), Վիետնամը (1 127 716), Ֆրանսիան (845 119) եւ Իտալիան (503 932): Չիլիում արձանագրվել են յոթ օրում ամենից շատ մահացածներ (11 858): Այնուհետեւ հաջորդում են ԱՄՆ-ը (5 367), Հնդկաստանը (4 525), Ռուսաստանը (2 859) եւ Կորեայի Հանրապետությունը (2 471): Մարտի 29-ի Երեւանի ժամանակով 20:10-ի դրությամբ ԱՀԿ-ում ստացվել են տվյալներ 481 756 671 ախտահարվածների եւ 6 127 981 մահացածների մասին: Ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել Է 1 342 231-ով, մահացու վախճաններինը՝ 2 841-ով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: