չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՀԿ-ից Ռուսաստանի դուրս գալը չի քննարկվում. Մանտուրով

ԱՀԿ-ից Ռուսաստանի դուրս գալը չի քննարկվում. Մանտուրով

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը հայտնել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ), տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Մանտուրովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նման առաջարկներ չկան, ինչպես նաև չկան համապատասխան քննարկումներ:

«Նման առաջարկներն ինձ դեռ անհայտ են և նման հարց դեռևս չի քննարկվում»,- ասել է նա՝ պատասխանելով ԱՀԿ-ից Ռուսաստանի դուրս գալու մասին հարցին։

 

  • Կիսվել: