Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2205-ի
Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2205-ի, վիրավորներինը՝ 3640-ի։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է «Թալիբան» շարժման խոսնակի տեղակալ Համդուլլահ Ֆիտրատը։
Նա հայտնել է, որ նահանգի մի քանի շրջաններում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են՝ փլատակներից մարդկանց դուրս բերելու համար։
Տեղահանված ընտանիքների համար տարբեր վայրերում տեղադրվել են վրաններ, ներկայում ընթանում է առաջնային և անհետաձգելի մարդասիրական օգնության կազմակերպված բաշխումը:
Հիշեցնենք, որ 6 մագնիտուդով երկրաշարժն Աֆղանստանի արևելքում տեղի է ունեցել օգոստոսի 31-ի ուշ երեկոյան։ Այն դարձել է վերջին երկու տարիների ընթացքում երկրում ամենաուժեղը։


