Աֆղանստանի հյուսիսում պայթյուն Է տեղի ունեցել մզկիթում. զոհվել Է շուրջ 100 մարդ
Հոկտեմբերի 8-ին շուրջ 100 մարդ Է զոհվել, տասնայկները վիրավորվել Աֆղանստանի հյուսիսի Քունդուզի նահանգւմ շիաների Սեիդ Աբադ մզկիթում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Aamaj News լրատվական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ հարձակումը կատարվել Է տեղական ժամանակով մոտավորապես 13:30-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին) մարդկանց հոծ բազմության մեջ, որոնք հավաքվել Էին ուրբաթ օրվա աղոթքի: Նախնական տվյալների համաձայն՝ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի Է դրել՝ գտնվելով կրոնական կառույցի ներսում:
Ինչպես Twitter-ի իր Էջում գրել Է մշակույթի հարցերով «Թալիբան» արմատական շարժման հանձնաժողովի անդամ Մոհամադ Ջալալը, ահաբեկչական գործողությունն իրականացվել Է «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալների կողմից, որն «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ճյուղն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: