ԱԷՄԳ-ն հնարավորություն չունի ստուգելու Իսրայելի միջուկային օբյեկտները
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հնարավորություն չունի ստուգելու Իսրայելի միջուկային օբյեկտները, քանի որ Իսրայելը չի ստորագրել ԱԷՄԳ-ի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։ Այս մասին Al Jazeera հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսին։
«Իսրայելը, ինչպես նաև այլ երկրներ, որոնց թվում են Հնդկաստանը, Պակիստանը և այլն, չի ստորագրել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։ Հետևաբար, եթե դուք չեք ստորագրում պայմանագիրը, ապա ստուգումներ անցկացնելն անիմաստ է», - նշել է նա։
Գրոսին հավելել է, որ «ԱԷՄԳ-ն չի համարվում աշխարհի միջուկային ոստիկանություն» և չի կարող ստուգումներ կազմակերպել այն երկրներում, որոնք ԱԷՄԳ-ի անդամ չեն։
«Եթե դուք չեք ստորագրել պայմանագիրը, ես չեմ կարող թակել ձեր դուռը և ասել, որ ցանկանում եմ ստուգել ձեզ, քանի որ կարծում եմ, որ դուք միջուկային զենք ունեք», - նշել է նա։
ԱԷՄԳ-ի ղեկավարը նաև հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ ապացույցներ չկան։
Հատկանշական է, որ Իսրայելը ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է միջուկային զենք ունենալու փաստը։ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը գնահատում է, որ երկրի զինանոցում գնահատվում է 80 միջուկային մարտագլխիկ, մինչդեռ այլ տվյալներ ցույց են տալիս 90-ից 300 մարտագլխիկ։ Իսրայելը նաև չի ենթարկվում ԱԷՄԳ-ի պատժամիջոցներին, քանի որ չի ստորագրել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։