շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԱԴԾ-ն պայթուցիկի հետքեր է գտել հացահատիկի հետեւից Ռուսաստան նավարկող եւս մեկ նավում

ԱԴԾ-ն պայթուցիկի հետքեր է գտել հացահատիկի հետեւից Ռուսաստան նավարկող եւս մեկ նավում

ԱԴԾ-ն հայտնաբերել է նավ, որն ավելի վաղ կարող էր օգտագործվել Ուկրաինա պայթուցիկ հասցնելու համար. դա ВМО RIVER չորաբեռների նավն էր, որը Թուրքիայից ուղեւորվում էր Դոնի Ռոստով հացահատիկի հետեւից, նշվել է ծառայության հաղորդման մեջ։

«Ահաբեկչական եւ դիվերսիոն ակցիաների կանխման, ծովով նավարկության անվտանգության ապահովման աշխատանքի ընթացքում Ռուսաստանի ԱԴԾ-ն պարզել է հերթական օտարերկրյա քաղաքացիական նավը, որն ավելի վաղ կարող էր օգտագործված լինել Ուկրաինայի տարածք պայթուցիկ նյութեր հասցնելու համար»,- նշել են մամուլի ծառայությունում։

Չորաբեռների նավում, որը Թուրքիայից Դոնի Ռոստով էր մեկնում հացահատիկի հետեւից, գտել են պայթուցիկի (դինիտրոտոլուոլ եւ տրոտիլ) հետքեր։

Հավաստիացվել է, որ հունիսին եւ հուլիսին նավը երկու անգամ մտել է ուկրաինական Ռենի նավահանգիստ Օդեսայի մարզում։

Ընդունվել է  Ղրիմի կամրջի տակով նավի անցումն արգելելու որոշում՝ «հետագայում Ռուսաստանի Դաշնության տարածքային ծովի սահմաններից դրա դուրսբերման հեռանկարով»։

  • Կիսվել: