ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանը զգում է հարաբերությունները կարգավորելու Իրանի լուրջ մտադրությունը. Բայրամով

Ադրբեջանը զգում է հարաբերությունները կարգավորելու Իրանի լուրջ մտադրությունը. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Իրանի հետ հարաբերությունների մասին դրական է խոսել:

«Մենք դրական ենք գնահատում Իրանի արտգործնախարարի այցը Բաքու։ Մենք զգում ենք հարաբերությունները կարգավորելու Իրանի լուրջ մտադրությունը, և Ադրբեջանը համարժեք քայլեր կձեռնարկի ի պատասխան»,- ասել է նախարարը։

Նա հավելել է, որ շուտով կկայանա Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրի և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի համանախագահների հանդիպումը։

  • Կիսվել: