շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանը թույլ չի տա Իսրայելին գրոհել Իրանն իր տարածքից. փոխնախարար

Ադրբեջանը թույլ չի տա Իսրայելին գրոհել Իրանն իր տարածքից. փոխնախարար

Ադրբեջանը չի միջամտում այլ երկրների հակամարտություններին, դրա համար թույլ չի տա Իսրայելին գրոհել Իրանն իր տարածքից։ Իսրայելի 9-րդ ալիքը տեղեկացրել է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Ֆարիզ Ռզաեւը իսրայելական ԶԼՄ-ի հարցազրույցում, տեղեկացրել է haqqin.az-ը։

Ալիքը նշել է, որ ադրբեջանցի պաշտոնյան Իսրայել է ժամանել՝ մասնակցելու «Տեսլական եւ ռազմավարություն անորոշության դարաշրջանում» համաժողովի աշխատանքին։

«Մեր հարաբերություններն Իրանի հետ, ցավոք, շատ ցածր մակարդակի են,- նշել է Ռզաեւը,- մենք որպես աշխարհիկ պետություն կտրականապես դեմ ենք կրոնական մոլեռանդությունը միջազգային հարաբերություններ բերելուն»։

Փոխնախարարը նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանն ակտիվորեն մասնակցել է Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունների վերականգնմանը։ «Երկու երկրները մեր հին ու բարի բարեկամներն են,- նշել է Ռզաեւը։- Եվ երբ տարաձայնություններ են եղել մեր բարեկամների միջեւ, մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի նրանք ընդհանուր լեզու գտնեն»։

  • Կիսվել: