ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ադրբեջանը Թուրքիայից BARKAN մարտական ​​ռոբոտ կգնի

Ադրբեջանը Թուրքիայից BARKAN մարտական ​​ռոբոտ կգնի

Ադրբեջանի և Թուրքիայի միջև նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել BARKAN ցամաքային մարտական ռոբոտի գնման վերաբերյալ, հայտնում է Report-ը։

Թուրքական HAVELSAN ընկերության նախագծերի ղեկավար Վեյսել Աթաօղլուի խոսքով՝ երկու երկրների համապատասխան բանակցությունները կայացել են Ստամբուլում SAHA Expo պաշտպանական ցուցահանդեսի շրջանակում։

«Առաջիկայում BARKAN ցամաքային մարտական ռոբոտը ծառայության կանցնի Ադրբեջանի զինված ուժերում»,- ասել է Աթաօղլուն։

Նշվում է, որ թուրքական HAVELSAN ընկերության արտադրած BARKAN-ը, որը կշռում է 380 կգ, ի վիճակի է փոխադրել կամ քաշել բեռներ, ապահովել պաշտպանություն, իրականացնել զինված հետախուզություն, պայթեցնել ականներ և չպայթած զինամթերք։ BARKAN-ը, որի առաջին նմուշն արտադրվել է այս տարվա մարտ-ապրիլին, հաջողությամբ անցել է փորձարկումները Թուրքիայի զինված ուժերում։

  • Կիսվել: