Ադրբեջանը, Թուրքիան, Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժություններին
Բաքվում անցկացվում է «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությունը, որին մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի, Կատարի, Ղազախստանի և Ուզբեկստանի հատուկ նշանակության ուժերը։
Ըստ թուրքական ԶԼՄ-նմերի՝ համատեղ զորավարժության նպատակն է բարձարցնել մասնակից երկրների հատուկ նշանակության ուժերի համատեղ օպերացիաներ իրականացնելու կարողությունները, ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը և ռազմական համերաշխությունը։
Զորավարժությանը փորձարկվել են անդրսահմանային ահաբեկչության դեմ պայքարի և ներսահմանային ռազմագործողությունների սցենարներ, կիրառվել են թե՛ ցամաքային և թե օդային ուժեր։


