երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի մարդասիրական իրավունքի խախտումների համար․ Բրաունբեք

Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի մարդասիրական իրավունքի խախտումների համար․ Բրաունբեք

Ամերիկյան քաղաքական գործիչ Սեմ Բրաունբեքը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավունքի խախտումների համար Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի։

Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ նախկին դեսպան և նախկին սենատոր Բրաունբեքը մտավախություն է հայտնել, որ իրավիճակը կարող է է՛լ ավելի վատթարանալ։

«Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաների համար իրավիճակը գնալով ավելի է վատթարանում։ Լաչինի միջանցքը փակ է՝ չնայած այն բաց պահելու պայմանավորվածությանը։ Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի մարդասիրական իրավունքի խախտումների համար, քանի դեռ ամեն ինչ է՛լ ավելի չի վատթարացել», - գրել է Բրաունբեքը։

  • Կիսվել: