Վաշինգտոնի պատժամիջոցները չեն փոխում Թբիլիսիի հետ ռազմավարական գործընկերությունը. Պետդեպի խոսնակ
Վաշինգտոնի կիրառած պատժամիջոցները չեն փոխում Թբիլիսիի հետ ռազմավարական գործընկերությունը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, գրում է aliq.ge-ն:
Միլլերն այսպես է մեկնաբանել Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, գործարար Օթար Փարցխալաձեի դեմ պատժամիջոցների սահմանումը:
Ըստ Պետդեպի խոսնակի՝ Վաշինգտոնը և Թբիլիսին ռազմավարական հարաբերություններ ունեն վերջին 30 տարիների ընթացքում: Նրա պնդմամբ՝ Ամերիկան համերաշխ է Վրաստանի բնակչության ցանկության հետ, որպեսզի երկիրը լինի ինքնիշխան և ազատ միջազգայնորեն ճանաչված շրջանակներում։