շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանը մարտավարական զորավարժություններ է անցկացնում

Ադրբեջանը մարտավարական զորավարժություններ է անցկացնում

Կասպից ծովում անցկացվում են ՛՛Волна Хазри՛՛ համատեղ մարտավարական զորավարժություններ Ադրբեջանի ռազմածովային ուժերի, ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի եւ առափնյա պահպանության ուժերի մասնակցությամբ, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են 2023 թվականի ուսումնական տարվա նախապատրաստական պլանի համաձայն:

Երեք փուլով անցկացվող զորավարժության ընթացքում իրականացվում են տարբեր դրվագներով գործողություններ: Զորավարժություններին ներգրավված են անձնակազմի 1500 մարդ, ռազմածովային ուժերի մարտական նավեր, ապահովման նավեր, պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության պահակային նավեր, ուղղաթիռներ, ռազմաօդային ուժերի ԱԹՍ-ներ եւ ցամաքային զորքերի մարտական զրահապատ մեքենաներ:

 

  • Կիսվել: