երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանը կրճատել է «սև ցուցակը»

Ադրբեջանը կրճատել է «սև ցուցակը»

Ադրբեջանը կրճատել է «սեւ ցուցակը»։ Հիշեցնենք, որ դա այն մարդկանց ցուցակն է, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախի Հանրապետություն) առանց Ադրբեջանի իշխանությունների իմացության։ Ադրբեջանի իշխանությունները երկար տարիներ պահպանում են ցուցակը, և այն պարունակում է հարյուրից ավելի անուն։

«Արտաքին գործերի նախարարության, ԶԼՄ-ների զարգացման գործակալության և Ադրբեջանի մամուլի խորհրդի համատեղ ճեպազրույցից հետո հայտարարություն է տարածվել սև ցուցակից հանելու օտարերկրյա ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչների անունները, ովքեր ապօրինի այցելել են Ադրբեջանի Հանրապետության տարածք։ 58 հոգի դուրս է գրվել սեւ ցուցակից»,- հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հատկանշական է, որ անցած տարիներին Ադրբեջանի իշխանությունները ցուցակից ինչ-որ մեկին բացառել են միայն անձնական դիմումից և խնդրանքներից հետո։ Տվյալ դեպքում Բաքուն, չգիտես ինչու, հոգացել է լրագրողներին ցուցակից հանելու մասին։

  • Կիսվել: