շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ադրբեջանը խորհրդարանական ընտրությունների անցկացման համար օկուպացված Արցախում ութ նոր ընտրատեղամաս կստեղծի

Ադրբեջանը խորհրդարանական ընտրությունների անցկացման համար օկուպացված Արցախում ութ նոր ընտրատեղամաս կստեղծի

Ադրբեջանը սեպտեմբերի 1-ին նախանշված խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար օկուպացված Արցախում նոր ընտրատեղամասեր կստեղծի։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ տեղեկությունը հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Ռովզաթ Գասիմովը:

Նա նշել է, որ որոշում է կայացվել Արցախում ստեղծել լրացուցիչ ութ ընտրատեղամաս։

«Այսպիսով, «ազատագրված տարածքներում» գործելու են 34 մշտական ​​տեղամասեր։ Բացի այդ, կստեղծվեն ժամանակավոր ընտրատեղամասեր, որոնց մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»,- ասել է Գասիմովը։

  • Կիսվել: