երկուշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2024
Ադրբեջանը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսում որոշ խմբեր փորձում են սրել ադրբեջանաամերիկյան հարաբերությունները

Ադրբեջանը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսում որոշ խմբեր փորձում են սրել ադրբեջանաամերիկյան հարաբերությունները

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի լսումներում «Ադրբեջանին առնչվող բոլոր փաստերը բացահայտորեն խեղաթյուրվում և կեղծվում են»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Սա ևս մեկ դրսևորում է այն բանի, թե ինչպես են ԱՄՆ Կոնգրեսում որոշ խմբեր, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, մարդու իրավունքների քողի տակ խեղաթյուրում իրավիճակն Ադրբեջանում։

Նման միջոցառումները, որտեղ Ադրբեջանին վերաբերող բոլոր փաստերը բացահայտ խեղաթյուրված և կեղծված են, անցկացվում են ադրբեջանաամերիկյան հարաբերությունները սրելու նպատակով»։

Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են անցկացվել «Մարդու իրավունքները Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի անկումից հետո» խորագրով, որին հրավիրված էին նաև Արցախի ներկայացուցիչներ։

 

  • Կիսվել: