չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատը կերկարաձգվի

Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատը կերկարաձգվի

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանում թուրք զինվորականների մանդատը մեկ տարով երկարաձգելու մասին օրենքը: Այս մասին վկայում են քվեարկության արդյունքները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ օրինագծում կարեւորվում է Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը շարունակելու կարեւորությունը, քանի որ այն  ՛՛նպաստում է անվտանգությանը եւ կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը՛՛։

Ադրբեջանում թուրք զինվորականների առաքելության ժամկետը, նոյեմբերի 17-ից սկսած, երկարաձգվում է մեկ տարով։

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը 2020 թվականի նոյեմբերի 17-ին հաստատել էր Ադրբեջան թուրք զինվորականներ ուղարկելու մասին հանրապետության նախագահի հրամանագիրը, որի համաձայն՝ նրանք կարող էին Ադրբեջանում մնալ մեկ տարի։

 

 

  • Կիսվել: